Երևանում կանխվել է 25–ամյա կնոջ ինքնասպանության փորձը

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն և նրա ամուսնուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Երևանում փրկարարներն ու ոստիկանները կանխել են 25–ամյա աղջկա ինքնասպանության փորձը։ Ինչպես տեղեկացնում եմ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, երեկ` ապրիլի 25-ին, ժամը 19:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից:

Պարետը երկարացրել է ժամկետը. Մարալիկում ու Ձորակապում կշարունակի գործել հատուկ ռեժիմ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Քրիստինե Բ.-ի (ծնված 1995 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Անհրաժեշտությունից ելնելով՝ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը այցելել է նաև «Արմենիա» ՀԲԿ, որտեղ քաղաքացուն և նրա ամուսնուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Սահմանին ակտիվացումը պայմանավորված է Ադրբեջանի ներդիվանագիտական ճգնաժամով. Հովհաննիսյան