Ոստիկանությունը կսկսի մեքենաների գրանցման, վարորդական վկայականների փոխանակման գործընթացը

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել`հայտնելով որոշ գործընթացների վերսկսման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020–ի ապրիլի 27-ից սկսած` նախնական գրանցմամբ կիրականացվեն որոշակի գործողություններ։

Կայանատեղիներ չկան, երթևեկությունը ծանրաբեռնված է. ՃՈ պետը վիճակագրություն է ներկայացրել

«Ապրիլի 27-ից կիրականացվի տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (ավտոսրահների) կողմից վաճառված տրանսպորտային միջոցների գրանցումը (հաշվառում), գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը։ Կիրականացվի նաև տրանսպորտային միջոցների խոտանման գործողությունները»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ուժը կորցրած կամ ժամկետը լրացած վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխանակման, ժամանակավոր (թղթից) վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխարեն պլաստիկ քարտի տեսքի վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի հատկացման գործընթացը կվերսկսվի։

Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ info@roadpolice.am էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մինչև մայիսի 14–ն արտակարգ դրություն էր սահմանված։