Մեր նախնիների կառուցած Թուրքիան. ինչո՞վ պատասխանեցին թուրքերը հայերին

Հնարավո՞ր է Թուրքիայի կենսագործունեության գեթ մեկ ոլորտ գտնել, լինի արվեստ, գիտություն, ճարտարապետություն, կրթություն կամ դիվանագիտություն, որտեղ հայերն առանցքային դեր չեն խաղացել․․․
Sputnik

Օսմանյան կայսրությունում հայերի բոլոր ձեռքբերումները թվարկելու համար հարկ կլիներ մի քանի գիրք գրել։ Իհարկե, մեկ հոդվածի շրջանակում դա անհնար է անել։

Առաջին հերթին հենց այդ մասին մեզ նախազգուշացրեց թուրքագետ, «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» մենագրության հեղինակ Հասմիկ Ստեփանյանը։ Իր աշխատանքում տիկին Ստեփանյանը ներկայացնում է հայերի դերը Օսմանյան կայսրության դիվանագիտության մեջ, պալատական կյանքում, դատական համակարգում, բանակում, բանկային ոլորտում, ինչպես նաև գիտության, ճարտարապետության, քաղաքաշինության, կերպարվեստի, բժշկության, մշակույթի ոլորտներում։

Բնական է, որ այս հոդվածը գրելու համար հենց նրան դիմեցինք օգնության խնդրանքով։ Մեզ նախևառաջ հետաքրքրում էր, թե որքանով են հայերի ձեռքբերումները ճանաչված ժամանակակից Թուրքիայում։

«Որոշ բաներ նրանք ընդունում են, ինչ-որ բաներ էլ` թաքցնում ու ներկայացնում որպես իրենցը։ Մի քանի ոլորտներում հայերի գործունեությունը, իհարկե, գնահատված է` ճարտարապետությունն է, քաղաքաշինություն, լուսանկարչություն, որում առանցքային դեր է խաղացել Արա Գյուլերը․․․ և, իհարկե, թատրոնը․ թուրքերը չեն կարող ժխտել հայերի դերը թատրոնի կայացման հարցում»,-ասում է մասնագետը։

Մեր նախնիների կառուցած Թուրքիան. ինչո՞վ պատասխանեցին թուրքերը հայերին

Նրա խոսքով՝ թուրքական մտավորականության մի մասը ազգայնական հայացքներ ունի, մյուս մասն ավելի դեմոկրատական է տրամադրված։ Երկրորդները խոստովանում են ճշմարտությունը և կարողանում են երախտապարտ լինել։ Ժամանակ առ ժամանակ այդ թեմայով գրքեր են հրատարակվում, հետաքրքիր ցուցահանդեսներ կազմակերպվում։

Օրինակ` ավելի քան կես տարի առաջ ցուցահանդես էր կազմակերպվել` նվիրված տպագրական գործին, որի ակունքներում հայերն ու հույներն են եղել։ Մի քանի տարի առաջ երաժշտության մասին գիրք լույս տեսավ։

Այստեղ հարկ է նկատել, որ թուրքերը երկար ժամանակ օգտագործում էին խազերը, բայց ոչ միջնադարյան հայկականները, այլ այն համակարգը, որը նրանց համար ստեղծել էր 18-19-րդ դարերի հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Համբարձում Լիմոնջյանը։ Թուրքիայում այն կոչվում է Hamparsum notası («Համբարձումի նոտագրություն»)։

Ինչի՞ց է սկսվել Թուրքիան

Ճարտարապետություն

Առաջին քարե մեդրեսեն Իկոնիայի սուլթանության տարածքում 1251 թ․-ին կառուցել է ճարտարապետ Գալուստը։ Ինջե Մինարեն՝ Բարակ Մինարեթը, սելջուկյան ճարտարապետության լավագույն կոթողներից է։ Գալուստի Մեդրեսեն հենց հանդիսանում է այն ճարտարապետական ոճը, որն ընդունված է «սելջուկյան» անվանել։

Մեր նախնիների կառուցած Թուրքիան. ինչո՞վ պատասխանեցին թուրքերը հայերին

Նախքան Ինջե Մինարեի կառուցումը, որն այսօր էլ զարդարում է այդ քաղաքը, թալիբների (ուսանողների-խմբ․) ապաստանները թաղիքավրաններն ու վրաններն էին։ Ի դեպ, Գալուստ ճարտարապետը նաև Սեբաստիայի երկրորդ մեդրեսեի ստեղծողն էր։ Ժամանակակից Թուրքիայի տարածքում սելջուկյան հուշարձանների մասին մանրամասն գրում է գիտնական-պատմաբան Անատոլի Յակոբսոնն իր «Հայ միջնադարյան ճարտարապետության սելջուկյան արձագանքները» աշխատության մեջ։

Հայերն ու հույները թուրք օսմաններին ժառանգություն էին թողել հոյակապ պալատներ, քարվանսարաներ, մզկիթներ։ Եթե խոսում ենք հայերի մասին, ապա միայն Բալյանների տոհմը հենց միայն Ստամբուլում ավելի քան երկու տասնյակ պալատ է կառուցել, որոնց թվում է Արևելքի պատմության մեծագույն շինությունն ու Թուրքիայի այցեքարտը՝ Դոլմաբահչեն։

Հայ ճարտարապետներն են կառուցել այնպիսի մզկիթներ, ինչպիսիք են Սելիմեն (Էդիրնեում), Սուլեյմանեն, Նուսրեթիեն, Օրթաքայը, Աքսարայ Վալիդեն․․.

Մեր նախնիների կառուցած Թուրքիան. ինչո՞վ պատասխանեցին թուրքերը հայերին

Թատրոն

Թատրոնի համար թարգմանված հայալեզու թուրքական գրականության ստեղծագործությունների քանակը հասնում է գրեթե 500-ի։ Պոլսի հայերի կյանք թատրոնը մտավ 1820-ական թվականներին։

Թուրք պատմաբան և թատերագետ Ահմեդ ռեֆիքը թուրքական առաջին բեմականացումներ է համարում Գոլդոնիի «Փայտե թուրը» և «Դոն Գրեգորիո» պիեսները, որոնք Սրապիոն Հեքիմյանի թատերախումբը բեմադրել է 1857 թ․-ին Նաում եղբայրների թատրոնում։ Այդ ներկայացմանը ներկա է գտնվել սուլթան Աբդուլ Մեջիդը։

1856 թ․-ից հետո, երբ թուրքական կառավարությունն արգելեց քաղաքի կենտրոնում հայկական թատերական ներկայացումները, Սրապիոն Հեքիմյանի թատերախումբը ստիպված եղավ ներկայացումները թուրքերեն, ապա նաև իտալերեն և ֆրանսերեն բեմադրել։

Տպագրություն

Կոստանդնուպոլսում առաջին հայկական տպագրատունը հիմնել է Աբգար Թոխաթեցին 1567թ․-ին։ Հենց այդտեղից էլ սկսվել է Օսմանյան կայսրությունում հայկական գրահրատարակչության գործը։

19-րդ դարի սկզբում Պոլսի հայկական տպագրատների թիվը հասնում էր 25-ի, իսկ դարավերջին Օսմանյան կայսրության տարածքում արդեն հարյուրավոր հայկական տպագրատներ ու հրատարակչություններ էին գործում։ Դա նշանակալից դեր խաղաց Օսմանյան կայսրության ժողովուրդների զարգացման, մասնավորապես՝ թուրք ժողովրդի լուսավորության և գրահրատարակչության զարգացման հարցում։

Բժշկություն

Օսմանյան կայսրությունում սովորաբար թուրք բժիշկների պակաս կար, այդ պատճառով էլ շատերը դիմում էին «անհավատ հպատակների» օգնությանը։ Թեև հանուն արդարության պետք է նշել, որ անգամ նույն հավատին պատկանող բժիշկների բավարար քանակի դեպքում հիվանդները գերադասում էին դիմել «փրկիչներին»՝ հռչակ վայելող և վստահություն ներշնչող քրիստոնյաներին։

Ոճրագործները` ազգային հերոսներ, կամ ինչպես թուրքերը տիրացան հայերի ունեցվածքին

18-րդ դարից սկսած` հայ բժիշկների հեղինակությունն ավելի ու ավելի էր աճում, նրանք ծառայության էին անցնում որպես սուլթանների անձնական բժիշկներ։ Շատերը պարգևների էին արժանանում սուլթանական կառավարությունից, շքանշաններ էին ստանում, պալատական բարձր դիրք, կարևոր պետական և ռազմական պաշտոններ էին զբաղեցնում։

Եվրոպայում հայ բժիշկների մասնագիտական կապերի շնորհիվ այդ երկրների մասնագետները փորձում էին օգնել Օսմանյան կայսրության առողջապահության կազմակերպման և զարգացման գործում։ Այսպես 1895թ․-ին ֆրանսիական կառավարությունը Թուրքիայի բժշկական հաստատություններին օգնելու համար Կոպեռնիկոս Հյունկարբեհենդիյանի միջոցով Կոստանդնուպոլիս է ուղարկում հայտնի գինեկոլոգ Բերտոյին։

Գյուղատնտեսություն

Թուրքիայում գիտական գյուղատնտեսության առաջին մասնագետները հայերն էին։ Այդ ոլորտի զարգացման գործում իր ներդրման համար Գրիգոր Աղաթոնը 19-րդ դարում դառնում է Օսմանյան կայսրության առաջին քրիստոնյա նախարարը։

Շատ հայտնի են նաև Փարիզի «Գրինյոն» բարձրագույն գյուղատնտեսական դպրոցի շրջանավարտներ Հակոբ Համասյանի, Գևորգ Ստրիմարջյանի, ինչպես նաև Կարապետ Սիրունյանի, Հովհաննես Թույսուզյանի և այլոց անունները։

Եվրոպայում սովորելուց հետո հայերը վերադառնում էին Օսմանյան կայսրություն և դառնում գիտական գյուղատնտեսության պիոներներ։ Նրանց ջանքերի շնորհիվ կենտրոնական մարզերի քաղաքներում հիմնադրվել են ագրոնոմիական ուսումնարաններ, գյուղատնտեսական վարկային կազմակերպություններ, տնկվել են փորձարարական այգիներ ու բանջարանոցներ և այլն։ Նրանք ջանք չէին խնայում եվրոպական մակարդակի գյուղատնտեսություն կազմակերպելու համար։ Երկրի բարեփոխման ծրագրի շրջանակում անցկացվող մրցույթներում հայերը լավագույն արդյունքներ էին ցույց տալիս։

Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են հայտնաբերել․ տեսանյութ

Պոլսի Առևտրի պալատի կանոնադրությունը կազմող հեղինակային խմբում, որը բաղկացած է 15 հոգուց՝ Արիստակես Ազարյանի գլխավորությամբ, եղել է հինգ թուրք, նույնքան հույն և հինգ հայ։

Հարկ է նշել, որ Թուրքիայի վերնախավում խանդով էին վերաբերվում առավել հաջող փորձարարական կալվածքներին։ Կառավարության հատուկ խորհրդի որոշմամբ` օրինակելի կալվածքներն ու հողերը բռնագրավվում էին հօգուտ պետության։

Խոհարարություն

Օսմանյան արքունիքում աշխատում էին կայսրության լավագույն խոհարարները, որոնց թվում կային հույներ, սլավոններ, հայեր։ Նրանց թողած բոլոր բաղադրատոմսերն այսօր «թուրքական խոհանոց» են անվանում։ «Մեր ժողովուրդների ազգային խոհանոցները գրքում» խոհարարության պատմաբան Վիլյամ Պոխլյոբկինը գրում է․

«17-րդ դարից մինչև 19-րդ դարի սկիզբը Հայաստանը կիսված էր Թուրքիայի և Իրանի միջև։ Այդ շրջանում Հայաստանի տնտեսությունը, մարդկային ու նյութական ռեսուրսները անկում են ապրել, բայց հոգևոր ու նյութական մշակույթը չի փոխվել, զոհ չի գնացել նաև հայկական խոհանոցը։ Հակառակը` հայերն իրենց ներդրումն են ունեցել թուրք-սելջուկների խոհանոցում, այնպես որ բազմաթիվ հայկական ուտեստներ հետագայում Եվրոպայում հայտնի դարձան թուրքերի միջոցով՝ որպես իբրև թե թուրքական խոհանոցի ուտեստներ»։

Երաժշտություն

Թուրքիայի երաժշտական արվեստը բարդ է պատկերացնել առանց հայկական բաղկացուցչի։ Չէ՞ որ նրանք նոտագրություն չեն ունեցել, և այն հայտնվել է, ինչպես արդեն ասացինք, Համբարձում Լիմոնջյանի շնորհիվ, որը թուրքերի օգտագործած խազերից նոտագրություն է կազմել։ Հենց դրա շնորհիվ են պահպանվել հազարավոր ժողովրդական երաժշտական ստեղծագործություններ։

Մի գաղթականի պատմություն. ինչպես եղեռնից փրկվածներն ամուսնացան Էջմիածնի պատերի տակ

Կոստանդնուպոլսում եվրոպական դասական երաժշտության պիոներները նույնպես հայերն են եղել․ ժամանակակից Թուրքիայի տարածքում առաջին օպերան՝ «Արշակ Բ»-ն, բեմադրել են Տիգրան Չուխաջյանն ու Թովմաս Թերզյանը 1868թ․-ին։ Դա առաջին օպերան էր ամբողջ Արևելքում։

Լեզու և քերականություն

Ժամանակակից թուրքերենի հիմնադիրը Հակոբ Մարթայանն է կամ, ինչպես նրան կոչում են թուրքերը, Հակոբ Դիլաչարը։ Հենց նա է օսմանյան թուրքերենը արաբերեն տառերից փոխադրել լատինական տառերի և թուրքական հնչյունաբանությանը բնորոշ նշաններ մտցրել։

Իտալիայում կրթություն ստացած պատմաբան, լեզվաբան, թարգմանիչ և նկարիչ Կոզմաս Կոմիտաս Քեմուրջյանը թուրքերենի քերականության մասին իտալերեն ուսումնասիրություն է գրել։

Հայ լեզվաբաններն են հրատարակել առաջին ֆրանսերեն-թուրքերեն, ինչպես նաև ուղղագրական բառարանները։

«Խոզը կաղնու տակ»

Ինչո՞վ պատասխանեցին թուրքերը այս ամենին։ Նրանք մեկուկես միլիոն հայի սպանեցին ու տեղահան արեցին http://sputnik.co.am/trend/hayoc-cexaspanutyun/Արևմտյան Հայաստանից, որն այսօր Արևելյան Անատոլիա է կոչվում։

Հիշո՞ւմ եք հայտնի առակի հերոսին․

«Խոզը՝ ագահ ու անհագ,

Այնքան կաղին զխտվեց,

Որ ցած ընկավ ու փռվեց:

Զարթնեց քնից ու տակից

Ծառը փորեց արմատից:»

Ինչ վերաբերում է թուրքերին, ապա «կաղնին» նրանք կործանեցին, իսկ ահա իրենց էությունից հեռանալ չկարողացան։ Դրա վառ ապացույցն է այն, որ 105 տարի անց միայն չեն ճանաչում իրենց նախնիների չարագործությունները, այլև փորձում են ամեն կերպ արդարացնել դրանք։