Մահացել է «Ռուսսկոյե ռադիոյի» գլխավոր խմբագիրը

Արդեն ցավակցություններ են հայտնել ռուսական էստրադայի աստղեր Վալերիան, Լոլիտան, Ժասմինն ու շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Մահացել է հայտնի մեդիամենեջեր, «Ռուսկոյե ռադիոյի» գլխավոր խմբագիր Յուլյա Լարիոնովան։ Այս տեղեկությունը Instagram-ի իր էջում հայտնել է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը։

 «Ինչի՞ համար է Աստված խլում մեզնից լավ մարդկանց։ Յուլյա Լարիոնովան չափազանց բարի մարդ էր ու իր գործի վարպետ։ Յուլյան տարիներ շարունակ նվիրված ծառայում էր իր գործին, տարիներ շարունակ աշխատում էր «Ռուսկոյե ռադիոյում»։ Թող լույս իջնի հոգուն, ցավակցում եմ մտերիմներին ու բարեկամներին»,-գրել է Պրիգոժինը։

Ցավակցություն են հայտնել նաև Պրիգոշժինի կինը՝ երգչուհի Վալերիան, Լոլիտան, Ժասմինը, Վալերի Սյուտկինը և Անիտա Ցոյը։

Ավելի ուշ Mash-ի հետ հարցազրույցում Պրիգոժինն ասել է, որ Լարիոնովան մահացել է գիշերը մոսկովյան հիվանդանոցում։ Պրոդյուսերն ասել է, որ նա յոթ տարի պայքարել է քաղցկեղի դեմ։

«Յուլյան իր մտերիմներից բացի ոչ ոքի չէր ասում իր հիվանդության մասին, ու նույնիսկ վերջին օրերին հիվանդանոցից աշխատում էր», - ասել է նա։

Նշենք, որ «Ռուսկոյե ռադիոն» դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։

Ցավակցություն ենք հայտնում Յուլյա Լարիոնովայի մտերիմներին ու բարեկամներին։

Նա անհամբեր սպասում էր մետրոյի վերագործարկմանը, բայց չհասցրեց. մահացել է Աշոտ Երեմյանը