Հայաստանում կորոնավիրուսից 71-ամյա կին է մահացել

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահվան դեպքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղակացնում է, որ երեկ Հայաստանում կորոնավիրուսից մեկ մահվան դեպք է գրանցվել։ Մահացածը կին է։

Կորոնավիրուսը Հայաստանում. մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 81-ով և դարձել 1677

«Կորոնավիրուսի հետևանքով մահացած 71 տարեկան կինն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն առողջացել են։ 28 մահվան ելք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդության դեմ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17 342 թեստավորում:

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացածներ։

Համընդհանուր չիպավորում․ թեր և դեմ կարծիքներ