ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է, որ մարզում վերջին երկու օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:
«Մարզում ընդհանուր առմամբ ունենք 56 հաստատված դեպք»,–Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Սանոսյանը։
Նրա խոսքով` բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների` կատարվում է քաղաքացիների մեկուսացման և ինքնամեկուսացման գործընթացը։
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1677 է։ Այս ընթացքում գրանցվել է վարակից 28 մահվան դեպք։
Մոմավաճառ, տաքսու վարորդ, դեղատան աշխատակից. Շիրակում վիրուսը «նոր հորիզոններ է գրավում»