Ե՞րբ կդադարեն տեղումները Հայաստանում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` անձրևի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik.Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 25–ի, 26-ի և 28-ի ցերեկը տեղումներ են սպասվում։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և կարկուտ: Ապրիլի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Ե՞րբ կդադարեն տեղումները Հայաստանում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում ապրիլի 25-26-ը, 28-ի և 29-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +11-ից +13–ի, գիշերային ժամերին` +7-ից +9-ի սահմանում։

Ովքե՞ր կարող են աշխատել արտակարգ դրության ժամանակ. նոր ցանկ