Ողբերգական վթար Հրազդան-Հանքավան ճանապարհին. վարորդներից մեկը 28, մյուսը՝ 81 տարեկան էր

Բախվել են 28-ամյա վարորդի վարած «ՎԱԶ-2171»-ն ու 81-ամյա վարորդի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան զոհեր: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Խոշոր վթար Երևանում․ վիրավորներից երկուսը երեխաներ են

Նշվում է, որ ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ապրիլի 23-ին, ժամը 18:12-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2171» (վարորդ՝ Արտակ Բ., ծնված 1992 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշների (վարորդ՝ Ալեքսեյ Գ., ծնված 1939 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը (մոտ 4 մ): Վարորդները տեղում մահացել են»,-ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Փրկարարները վարորդների դիերը դուրս են բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապ­­օգնության մեքենաներին, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորակից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Վթար Բագրատունյաց-Չեխով խաչմերուկում․ շտապօգնության վարորդն ու հիվանդը վնասվածքներ ունեն