Քարաթափումներ են գրանցվել Երևանում և մարզերի որոշ ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ քարաթափված ճանապարհներից ժայռաբեկորները հեռացվել են, երթևեկությունը վերականգնվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ  ապրիլի 24-ին, ժամը 13:34-ին Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով  ճանապարհը միակողմանի փակվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և իրականացրել ճանապարհի բացման աշխատանքներ։

Արցախում կորոնավիրուսով վարակվածներից մեկն առողջացել ու դուրս է գրվել հիվանդանոցից

Կայքը նաև հայտնում է, որ ապրիլի 23-ին, ժամը 21:04-ին Երևանի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ գնացող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ ջոկատը  և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել երկու ժայռաբեկոր (120 և 200 կգ-ոց):

Իսկ ապրիլի 23-ին, ժամը 20:24-ին Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հայաստանի մարզերում ձյուն է տեղում, «Չայնիի» ոլորաններում բուք է

«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը (մոտ 10 խմ) հեռացրել են ավտոճանապարհից և ճանապարհը դարձրել երկկողմանի երթևեկելի: