Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների աջակցության շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայ-թուրքական սահմանին՝  պատմական Անի մայրաքաղաքին շատ մոտ, 21 մետր բարձրության վրա վեր է խոյացել Հայոց եռագույնը:  Տեղադրվել է նաև քահանայի ձեռամբ օծված խաչքար:

Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

Այսօր կատարված արարողությանը ներկա էին Շիրակի տեղական ինքնակառավարման մարմինների  ներկայացուցիչներ։ Դրոշը Հայաստանում տեղադրված ամենամեծ դրոշներից է, այն  շատ հստակ է երևում սահմանից այն կողմ:

«Անշուշտ շատ հուզիչ ու խորհրդանշական էր:  Հայաստանի դրոշ` Անի մայրաքաղաքի դիմաց, որը վեր խոյացավ խորհրդանշական ՝ ապրիլի 24-ին։  Այն իր մեջ ամփոփում է կարևոր մի միտք՝ եղել ենք, կանք ու կլինենք։ Իսկ սահմաններն ու սահմանային բնակավայրերը պետք է հայի շնչով լցվեն և առավել ամուր լինեն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

 Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների աջակցության շնորհիվ։

«Երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին». Թրյուդոյի գրառումը

Հիշեցնենք, որ դեռ անցած տարի մարտին Շիրակի Անիավան խոշորացված համայնքի ղեկավար Մարտիրոս Միրոյանը եռագույն էր տեղադրվել նաև  հայ-թուրքական սահմանին գտնվող  Նորշենում, որը ավելի շատ հայտնի է Խարկով անունով:  

Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

«Այս նոր դրոշն անմիջապես Անի դիմաց է տեղադրվել, շատ ավելի տեսանելի վայրում: Ի դեպ, սա Շիրակի մարզի ամենամեծ դրոշն է»,-նշեց Տիգրան Պետրոսյանը` վստահեցնելով, որ   շարունակվում են Նորշենի սահմանային կարգավիճակի փոփոխության, սահմանակից գյուղ՝ առանց անցաթուղթ մուտք գործելու հարցի  հետ կապված գերատեսչական աշխատանքները:

Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է ընդամենը Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մտնել ներկա պահին հնարավոր չէ: Պարտադիր պետք է ստանալ սահմանապահ ուղեկալի թույլտվությունը, որը երկարատեւ գործընթաց է: Նորշենը, շատ մոտ գտնվելով Անիին, հրաշալի դիտակետ է։ Գյուղն այսօր ունի միայն  մեկ բնակիչ: 

Մարզպետն այսօր այցելել է նաև Խարկովում գյուղի միակ բնակչին` 83-ամյա Վահանդուխտ տատին: