ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված քննարկումն առաջին անգամ է, որ անցկացվեց առցանց՝ կորոնավիրուսի պատճառով: Այն կոչված է հարգելու Ցեղասպանության նահատակվածների հիշատակը և մեծարելու մերօրյա հերոսներին:
«Այսօր մենք հիշում ենք 105 տարի առաջ մահացած մեր նախնիներին և աշխարհին ցույց ենք տալիս, թե որքան կարևոր են մեզ համար այն մարդիկ, որոնք իրենց գործողություններով աջակցում են այս մոլորակի կյանքին», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը:
Քննարկմանը մասնակցում էին նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին և «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր և «Ավրորա» մրցանակի առաջին` 2016 թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:
Միջոցառման ընթացքում Արա Դարզին ներկայացրեց «Ավրորա 2020» մրցանակի թեկնածուների անունները: Չորս թեկնածու `երկու կին և երկու զույգ:
Ֆորթուն Ադանն ու Իլվեդ Էլմանը Սոմալիում պայքարում են կանանց իրավունքների պաշտպանության համար, Անջելիկա Նամաիկան Կոնգոյում փախստականներին օգնություն է տրամադրում, Սոֆի Բոն և Կլաուս Վոգելը, SOS կազմակերպություն հետ օգնություն են տրամադրում փախստականներին Միջերկրական ծովում, իսկ Սակինա Յակուբին Աֆղանստանում օգնում է աֆղաներին և պակիստանցիներին (հիմնականում կանանց) կրթություն ստանալ:
«Թալիբան» շարժման ժամանակ Յակուբին աղջիկների համար ստորգետնյա դպրոցներ բացեց, այսօր նա միջազգային մանկավարժության մեջ ճանաչված հեղինակություն է:
Ցեղասպանությունները կկրկնվեն, եթե պոտենցիալ ցեղասպանը անպատիժ մնա․Զոհրաբ Մնացականյան
Հաղթողը հայտնի կդառնա աշնանը: Մրցանակի չափը կազմում է 1 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած` 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության) աջակցել մարդկանց, որոնք, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավորների: Այն իրագործվում է տարբեր ծրագրերի միջոցով «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր:
«Ավրորան» Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ և գործընկերներ։