Հայաստանում կորոնավիրուսից մահացածներն 80-ն անց մարդիկ են

Կորոնավիրուսի հետևանքով մահացածներից երկուսը կանայք են, մեկը` տղամարդ։ Ունեցել են ուղեկցող հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացած 3 պացիենտներն ունեցել են խրոնիկական հիվանդություններ։

Արցախում կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք է հաստատվել

«Պացիենտները եղել են 87 և 81 տարեկան կանայք և 84–ամյա մի տղամարդ»,– նշված է հաղորդագրության մեջ։

28 երեխա, 4 հղի. Թորոսյանը բացառիկ մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի թեմայով

Միաժամանակ գերատեսչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1596–ի, 728-ն առողջացել են, այս պահին փաստացի բուժում են ստանում 841–ը: Ընդհանուր առմամբ, կատարվել է 16 552 թեստավորում, մահացել է 27 մարդ։

«Հոգեհանգստի էֆեկտ». ինչ է փոխել կորոնավիրուսի բերած հեռահար շփումն ու մեկուսացումը

Նշենք, որ մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվն ավելացել է 73–ով, առողջացածներինը`  69–ով։

Հայաստանում բժիշկները ծափերով են ճանապարհում կորոնավիրուսից բուժվածներին. տեսանյութ