Երևանում այսօր առավոտյան ձյուն է տեղացել, ինչը բավական անսովոր է ապրիլի համար։
Ջերմաստիճանը զրոյից ցածր չի իջել, այդ պատճառով էլ ձյունն անմիջապես հալվել է։ Սակայն Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է պահը որսալ և ապրիլյան ձյունը տեսագրել։
Հիշեցնենք՝ օդերևութաբաններն արդեն կանխատեսել էին, որ ապրիլի 24-26-ը, 28-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ, իսկ լեռնային շրջաններում տեղումներ՝ ձյան տեսքով: