Սերժ Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված այս տարի ապրիլի 24-ին արգելվում է այցելել Ծիծեռնակաբերդ։ Ցեղասպանության զոհերին իրենց խոնարհումն են բերել ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ՀՀ նախագահը, մարզպետները, Երևանի քաղաքապետը և այլ պաշտոնատար անձինք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է «այցելել» շուրջ 90 հազար մարդ

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»,- նշված է տարածված հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիներին արգելվել է այցելել Ծիծեռնակաբերդ։

Փոխարենը ՀՀ քաղաքացիներին ու Հայաստանից դուրս բնակվող հայերին առաջարկվել են խորհրդանշական վիրտուալ այցելությունների ու խոնարհումի այլ ծրագրեր:

Ծիծեռնակաբերրդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կլինի, որի ընթացքում նախատեսված է մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակիցների կատարումներով։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Խստորեն պահպանվելու են անվտանգության կանոները։ Մասնակիցները միարժամանակ չեն լինելու Ծիծառնակաբերդում, այլ փոխարինելու են միմյանց․ կլինեն առավելագույնը 5 անձ ՝ բացօթյա միջավայրում։
Վաղ առավոտից ըստ պաշտոնական տեղեկությունների, հուշահալիրում Ցեղասպանության զոհերին իրենց խոնարհումն են բերել ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ՀՀ նախագահը, մարզպետները, Երևանի քաղաքապետը, Հայաստանում Արցախի պաշտոնական ներկայացուցիչն ու Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը: