Լեռնային շրջաններում ձյուն կտեղա․ եղանակի տեսություն

Օդերևութաբանները նաև օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում են կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 24-26-ը, 28-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Լեռնային շրջաններում ձյուն կտեղա․ եղանակի տեսություն

Ապրիլի 24-25-ը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին տեղումները կդադարեն:

«Մարտին գրանցված աշխատատեղերի քանակն ավելացել է». ՊԵԿ նախագահ

Երևանում ապրիլի 24-26-ը, 28-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է +10-ից +12, երեկոյան՝ +5-ից +7 աստիճան։