Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության որոշ մարզերում կարկուտ կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 23-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վճարումները պետք է կատարել 3 օրում. «Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տվյալներով` ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով:

Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս ապրիլի 23-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Սուսերով պարը» Տոկիո հասավ․ Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը էկրան կբարձրանա Ճապոնիայում

Մայրաքաղաքում ապրիլի 23–ի գիշերային ժամերին սպասվում է 6-8 աստիճան տաքությունը, ցերեկը կգրանցվի +10, +12 աստիճան։