Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է տնտեսվարողներին հնարավոր աջակցություն տրամադրելու հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի –Sputnik. ՀՀ կառավարությունը կարող է քննարկել մանրածախ առևտրով զբաղվողներին հարկային արձակուրդ տրամադրելու հարցը։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հարկային արտոնություններ կտրվեն մանրածախ առևտրով զբաղվողներին, այսինքն՝ նրանց, ովքեր այս ընթացքում գործունեություն չեն ծավալել։

Պետությունը հարկ վճարողներին նոր գործիք է առաջարկում. ի՞նչ կտա օրենքի փոփոխությունը

«Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել, հարկային պարտավորություններ չեն ունեցել։ Կարող է քննարկվել մանրածախ առևտրով զբաղվողներին հարկային արձակուրդ տալու հարցը։ Մենք որոշումներ կկայացնենք` ելնելով դեպքերի զարգացումներից։ Ոչինչ բացառել պետք չէ»,–ասաց Անանյանը։

Հայաստանի տնտեսության 1,7% անկում. Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումը

Ինչ վերաբերում է հարկային արտոնություններին, ապա, նրա խոսքով, այսօր չի քննարկվում տնտեսվարողներին հարկային այնպիսի արտոնությունների տրամադրումը, որոնք ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում։

Անանյանը, այնուամենայնիվ, հիշեցրեց, որ երեկ «Հարկային օրենսգրքում» արդեն իսկ որոշակի փոփոխություններ են կատարվել։

Հիշեցնենք, որ երեկ կատարված փոփոխության համաձայն` կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի ընթացքում իրենց հարկային պարտավորությունները չկատարած գործարարների նկատմամբ տույժ-տուգանքների չափերը կրկնակի նվազեցվել է՝ 0.075%- ից դառնալով 0.04%:

Բացի այդ, տնտեսվարողի գույքի վրա արգելանք կկիրառվի ոչ թե 500 000, այլ 1 500 000 դրամի չկատարված հարկային պարտավորության դեպքում:

ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց. Մելքումյանի նախագիծն ընդունվեց, Թունյանինը հետաձգվեց