Պարետի նոր որոշմամբ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը. էլ ինչ է թույլատրվում

Նոր որոշմամբ` առանձին գործունեության տեսակների դեպքում սահմանված են սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Պարետի նոր որոշմամբ  փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում։ Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, որոշումն ուժի մեջ է մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:

Ինչպես պայքարել կորոնավիրուսային սթրեսի դեմ և քիչ ուտել. փորձագետի խորհուրդներ

Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու են նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները: 

Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր  սահմանափակումները: Մասնավորապես՝

Մշակող արդյունաբերության հատվածում՝

  •     Պոլիգրաֆիական գործունեություն
  •     Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն
  •     Քարի սղոցում, մշակում և հարդարում
  •     Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն
  •     Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
  •     Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում
  •     Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում

Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգում հատվածում՝

Հայաստանում բժիշկները ծափերով են ճանապարհում կորոնավիրուսից բուժվածներին. տեսանյութ

  •     Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների
  •     Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր
  •     Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր
  •     Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ

Տեղեկատվություն, կապ հատվածում՝

  •     Գրքերի հրատարակություն
  •     Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝

  •   Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
  •   Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում

Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝

    Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ

Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝

  •     Արհեստակցական միությունների գործունեություն
  •     Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում
  •     Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում
  •     Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում

Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:

Այլմոլորակայիններն են մեզ վարակել. կորոնավիրուսի ծագման ամենատարօրինակ տեսությունը

«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը: