Կառավարությունը բարձրացնում է աշխատավարձերը. երեխաներին խնամողները պետք է լավ վարձատրվեն

Մանկատներում երեխաների խնամքն իրականացնող սանիտարները, որոնցից յուրաքանչյուրը 30-40 երեխա է խնամում, բուժքույրերը, բժիշկները, հաշվապահներն ու սոցիալական աշխատողները միջինը 55000-80000 դրամ աշխատավարձ են ստացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ մանկատան աշխատակիցների աշխատավարձերը, որոնք տարիներ շարունակ չեն ավելացել, այս տարի կբարձրանան: Կառավարության նիստում լուրը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ինչպես Ռուսաստանի մանկատանը հայտնված երեխան փոխեց հայ աղջկա կյանքը

«Ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը նախատեսվել է 130 900 կամ 23 900 դրամով ավել, իսկ հատուկ տիպի մանկատներում, աշխատավարձի համեմատաբար բարձր լինելու հանգամանով պայմանավորված, 174 100 դրամ կամ 18 000 դրամով ավել»,- նախագիծը ներկայացնելով, ասաց Բաթոյանը:

Նա նաև հայտնեց, որ 2019 թվականին ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձն առանց հավելումների կազմել է 107 000 դրամ, հատուկ տիպի մանկատներում՝ 156 110 դրամ: Բացի այդ, նախատեսված է եղել նաև աշխատավարձի հավելում՝ 30%-ի չափով:

Կառավարությունը 5 մանկատուն է լուծարում

Մանկատներում երեխաների խնամքն իրականացնող սանիտարները, որոնցից յուրաքանչյուրը 30-40 երեխա է խնամում, բուժքույրերը, բժիշկները, հաշվապահներն ու սոցիալական աշխատողները միջինը 55000-80000 դրամ աշխատավարձ են ստացել, ինչը, ըստ նախարար բավարար չէ որակյալ ծառայություն մատուցելու համար:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության 2019 թվականի որոշմամբ լուծարվել էր Վանաձորի մանկատունը, որի ֆինանսավորման համար նախատեսված 141 358 600 դրամը կառավարությունը որոշել է ուղղել մնացած մանկատների աշխատակիցների աշխատավարձի բարձրացմանը:

«25 տարի հույսով սպասել եմ». մանկատների 18 շրջանավարտ բնակարանի գնման վկայագրեր ստացան