Ազգային ժողովը դարձյալ արտահերթ նիստ կգումարի

Կառավարությունն առաջարկել է հրատապ կարգով ընդունել մի շարք օրենքների փոփոխությունների ու լրացումների մասին օրինագծեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik.Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կգումարի: Կառավարությունն այս առաջարկով դիմել է ՀՀ ԱԺ նախագահին:

Ասպիրանտների կրթաթոշակը գրեթե կրկնակի կավելանա

Կորոնավիրուսը միավորել է իշխանական ու ընդդիմադիր խմբակցություններին. կհանդիպեն 3 ժամից

Նիստի օրակարգում 2020 թվականի պետական բյուջեի, արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքներում փոփոխությունների վերաբերյալ կառավարության առաջարկած նախագծերն են, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստ էր գումարել Հարկային օրենսգրքում փոփոխությունների երկու հրատապ օրինագծերի քննարկման նպատակով:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը՝ ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին:

Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 107 կողմ ձայնով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը հեղինակի նախաձեռնությամբ երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ու քվեարկության կդրվի օրեր անց, քանի որ, Թունյանի խոսքով, դրանում որոշ լրացումներ կատարելու կարիք կա:

Կառավարությունում ուզում են աջակցել նաև անչափահաս երեխա չունեցող օրավարձով աշխատողներին