Ի՞նչ յուրահատկություներ ունի խոտաբույսերով թեյերի արտադրությունը Հայաստանում

«Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակում Mountea ընկերության հիմնադիր Դավիթ Մնացականյանը խոսել է խոտաբույսերից ստացվող թեյերի մասին։ Նա կարողացել է հետաքրքիր սիներգիա ստեղծել մեր երկրի սարերում աճող խոտաբույսերի և դրանցից ստացվող թեյերի միջև։
Sputnik

Խոտաբույսերով թեյեր արտադրող «Mountea» ընկերության հիմնադիր Դավիթ Մնացականյանը նշել է, որ նույնիսկ հրաշալի nameing-ի և մարքեթինգային առաջխաղացման պայմաններում շատ կարևոր է վաճառքի ուղիների հղկումն ու վաճառքային տեխնոլոգիաների կիրառումը։

Բիզնեսը շոկի մեջ է. անհրաժեշտ է ստեղծել նոր մոդելներ

Մնացականյանի խոսքով՝ «Mountea» ընկերությունը ստեղծման առաջին իսկ օրվանից կողմնորոշված էր դեպի միջազգային շուկա, բայց ինչպես հավաստիացրեց ընկերության հիմնադիրը, ներքին շուկայում փորձառության հզորացումն է հիմք հանդիսացել, որպեսզի այսօր կարողանան ավելի գրագետ ու պատրաստված ձևով մտնել միջազգային շուկաներ։

Ճգնաժա՞մ, թե՞ նոր հնարավորություններ