Ասպիրանտների կրթաթոշակը գրեթե կրկնակի կավելանա

ՀՀ կառավարության՝ 2007 թվականի որոշումից հետո ասպիրանտների կրթաթոշակի չափը չէր փոխվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ 2020 թ-ի սեպտեմբերի 1-ից ՀՀ բուհերի ասպիրանտները գրեթե կրկնակի ավելի շատ կրթաթոշակ կստանան:Նորությունը կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

Լավ սովորողները շահեցին. ուսանողական վարձավճարների աջակցության ծրագիրը հաստատվեց

Կառավարությունը թիրախային ճիշտ խումբ չի ընտրել. Ափոյանը` ուսանողներին առնչվող ծրագրի մասին

«Կրթաթոշակի չափը կավելանա 35000 դրամով՝ կազմելով համապատասխանաբար հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 65000 դրամ»,- ասաց նախարարը:

Նշենք, որ ասպիրանտների կրթաթոշակները մինչ օրս վճարվում են ՀՀ կառավարության՝ 2007 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, որի համաձայն՝ ասպիրանտները ստանում էին 20 000-30 000 ՀՀ դրամ կրթաթոշակ:

Պարետի նոր որոշմամբ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը. էլ ինչ է թույլատրվում