Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվն արագ տեմպով ավելանում է. նոր տվյալներ

Covid-19–ով վարակվածների թվով շարունակում են առաջատար մնալ ԱՄՆ–ն, Իսպանիան և Իտալիան։ Համավարակի բռնկումից ի վեր մահացել է 184 248 պացիենտ, բուժվել` 722 055–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի –Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով արդեն վարակվել են 2 մլն 638 հազար 909 մարդ։ տեղեկությունը հրապարակել է համաշխարհային վիճակագրության Woldmeter կայքում։

Համավարակը տարածվել է 185 երկրում։

Պարետի նոր որոշմամբ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը. էլ ինչ է թույլատրվում

Համավարակի բռնկման պահից ի վեր մահացել է 184 248 պացիենտ, բուժվել` 722 055–ը։

Covid-19–ով վարակվածների թվով առաջատար են շարունակում մնալ ԱՄՆ–ն (819 175), Իսպանիան (204 178) և Իտալիան (183 957)։

Տասնյակում են նաև Ֆրանսիան` 158 050, Գերմանիան`148 453, Մեծ Բրիտանիան` 129 044, Թուրքիան` 95 591, Իրանը` 84 802, Չինաստանը` 82 788 և Ռուսաստանը` 52 763 վարակակիր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Ինչպես պայքարել կորոնավիրուսային սթրեսի դեմ և քիչ ուտել. փորձագետի խորհուրդներ