Խոշոր վթար Երևանում․ վիրավորներից երկուսը երեխաներ են

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևանի Նուբարաշեն վարչական տարածքում բախվել են BMW մակնիշի 98 XX 777 համարանիշի և BMW մակնիշի 70 NN 702 համարանիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ողբերգական վթար Ջրաշեն գյուղի մոտ․ վարորդն ու 19-ամյա ուղևորը տեղում մահացել են

Վթարի հետևանքով 4 հոգի, որից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մինչև նրանց հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնություն է ցուցաբերել։

Երևանում «Opel»-ի վարորդը 2 հետիոտնի է վրաերթի ենթարկել

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։