Սառնարանը ձգում է․ որքան է պետք նվազեցնել սննդի կալորիականությունը կարանտինի ընթացքում

Պետք է հաճախ մարմնամարզություն անել, իսկ սենյակները հարկ է մշտապես օդափոխել, քանի որ մաքուր օդը նվազեցնում է վարակման վտանգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik․ Ինքնամեկուսացման պայմաններում ուտելիքն անընդհատ «ձգում է» մարդուն, քանի որ սառնարանը ձեռքի տակ է։ Այդ պատճառով պետք է ամենօրյա սննդակարգի կալորիականությունը նվազեցնել 30%-ով։ стопкоронавирус.рф կայքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Առողջապահության նախարարության արտահաստիքային մասնագետ, կարդիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Բոյցովը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոճապղպեղ ենք կիրառում․ հայտնի մթերքի օգուտն ու վնասը

«Մեկուսացման ժամանակ մարդկանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազում է, որը բերում է մարմնի քաշի ավելացման։ Այդ պատճառով էլ անգամ փոքրիկ բնակարանում հարկավոր է ֆիզիկական վարժություններ, մարմնամարզություն անել»,-խորհուրդ է տվել փորձագետը։

Ընդ որում՝ սենյակները մշտապես պետք է օդափոխել, քանի որ մաքուր օդը նվազեցնում է վարակման վտանգը։

Բոյցովն ընդգծել է, որ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ ոչ մի դեպքում չպետք է ընդհատեն բժիշկների նշանակած թերապիան։

Հայտնի է ամենահզոր բնական ախտահանող միջոցը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19  կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։ Շատ երկրներում, այդ թվում և Հայաստանում, արտակարգ դրություն է հայտարարված, սահմանված են խիստ կարանտինային նորմեր, քաղաքացիների մեծ մասը ինքնամեկուսացած են տանը։