Կորոնավիրուսի շրջանում ներդրումներ անող գործարարները հնարավոր է` արտոնություն ստանան

Արտոնությունը կտարածվի միայն մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. «Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է արտոնություն սահմանել կորոնավիրուսի շրջանում Հայաստանում ներդրումներ անող գործարարների համար: Առաջարկը Բաբկեն Թունյանինն է: Այս մասին նա ասաց այսօր ընթացող ԱԺ արտահերթ նիստում։

Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ

ՀՀ Հարկային օրենսգրքում Թունյանն առաջարկում է որոշ փոփոխություն անել ու ներդրումների նպատակով կատարված ծախսերը հարկերից նվազեցնել ոչ թե տարիներ անց, ինչպես նախատեսում է գործող օրենսգիրքը, այլ հենց նույն հարկային տարվա ընթացքում:

«Այդ ժամկետները սահմանված են Հարկային օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով: Օրինակ` շենքերի և շինությունների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը 20 տարի է, արտադրական սարքավորումներինը` 5 տարի և այլն»,- նախագիծը ներկայացնելիս ասաց Թունյանը:

Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունը գործելու է ժամանակավորապես` միայն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար:

Թունյանի համոզմամբ` այս փոփոխությունը լրացուցիչ խթան կհանդիսանա այն ընկերությունների համար, որոնք մտադրություն ունեին կապիտալ ներդրումներ կատարելու:

Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում

ՀՀ ԱԺ-ն այսօր ԱԺ երկու պատգամավորների առաջարկով արտահերթ նիստ է գումարել: Պատգամավորները փորձում են իրենց օրենսդրական նախաձեռնություններով մեղմել կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի տնտեսական հետևանքները: Օրակարգում երկու նախագիծ է՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ու «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակածները: Երկուսն էլ լրացումներ են առաջարկում ՀՀ Հարկային օրենսգրքում:

Վանաձորում կա՛մ կորոնավիրուսի թվերը կաճեն, կա՛մ աղքատությունը. պատգամավոր

Նշենք, որ երկու նախագծերի վերջնական ընդունման համար սահմանվել է 24-ժամյա ռեժիմ: Նախագծերի հեղինակները հույս հայտնեցին, որ դրանք հնարավոր կլինի ընդունել այսօրվա ընթացքում: