Հայ բժիշկների ջանքերի շնորհիվ ծայրահեղ ծանր հիվանդներից 3–ը բուժվել են ու այսօր դուրս գրվել հիվանդանոցից: Բժիշկները նրանց ծափերով են ճանապարհել և մաղթանք հղել` առողջ եղեք: Հուզիչ տեսանյութը Facebook-իր իր պաշտոնական էջում հրապարակել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Դուք էլ մեզ օգնեք. «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բուժանձնակազմը միայն մեկ խնդրանք ունի
«3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ Շնորհակալ եմ կենտրոնի ողջ անձնակազմին տքնաջան աշխատանքի համար», - տեսանյութին կից գրել է նախարարը։
Հիշեցնենք՝ այսօրվա տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 1473 է: Նրանցից 633-ն առողջացել են և տուն վերադարձել:
«Աղջիկս ամեն օր զանգում, հարցնում է` ինչու տուն չես գալիս». «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն