Գործարար Սեպուհ Կազարյանի հետ զրույցի շրջանակում շոշափվում են մեծ շուկաներում աշխատելու առանձնահատկությունները, ինչպես նաև չինական շուկա մուտք գործելու, ավելին՝ այնտեղից արտահանելու ժամանակակից հնարավորությունները։
Սեպուհ Կազարյանը նշում է, որ Չինաստանի շուկաներ մուտք գործելուց առաջ շատ օգտակար է մասնակցությունը ցուցահանդեսներին, տեղի մշակույթի, ազգային առանձնահատկությունների ուսումնասիրությունը, որից հետո նոր հնարավոր կլինի ռեալ մուտք գործել այդ շուկա և օգտվել ընձեռնված հնարավորություններից։
Ինչպես է պետք նախաձեռնել բիզնեսի տրանսֆորմացիաները կառավարելը
Սեպուհ Կազարյանն այսօր ակտիվորեն օգտագործում է այդ հնարավորությունը՝ հանդես գալով որպես պրոֆեսիոնալ միջնորդ չինական ինդուստրիալ ոլորտի արտադրողների և HoReCa ոլորտի խոշոր պատվիրատուների հետ։