ԱՄՆ-ում կորոնավիրուսից 5 տարեկան աղջիկ է մահացել

Երեխան երկու շաբաթ շարունակ միացված է եղել թոքերի արհեստական շնչառության սարքին, նրա օրգանիզմը չի դիմացել կորոնավիրուսի վարակի առաջացրած բարդություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik․ Ամերիկյան Դետրոյթ քաղաքի հնգամյա բնակչուհի Սքայլեր Հերբերթը մահացել է կորոնավիրուսից։ Տեղեկությունը  հայտնում է The Detroit News–ը։

Բժիշկներն անմիջապես չեն հասկացել, որ երեխան  COVID-19-ով է վարակված, քանի որ ախտանիշներն այլ են եղել։ Երեխան ուժեղ գլխացավեր է ունեցել, ցավազրկողները չեն օգնել։

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատել է 2,5 միլիոնի շեմը

«Նա ամբողջ գիշեր լաց էր լինում և ասում էր, որ գլխացավը չի անցնում»,-մեջբերում է ամսագիրը մոր խոսքերը։

Երկրորդ անգամ հիվանդանոց դիմելուց հետո բժիշկներն այնուամենայնիվ կորոնավիրուսի թեստ են վերցրել, և այն դրական է եղել։ Թե՛ գլխացավը և թե՛ ջերմությունը կորոնավիրուսի կողմնակի ազդեցություններն են եղել։

Երեխան երկու շաբաթ շնչել է թոքերի արհեստական շնչառության սարքի օգնությամբ։ Կորոնավիրուսի պատճառով նրա մոտ մենինգիտի հազվագյուտ ձև է սկսել զարգանալ, որը վնասել է ուղեղը։

Ծնողները գաղափար չունեն, թե որտեղ իրենց դուստրը կարող էր կորոնավիրուսով վարակվել։ Նա մի քանի շաբաթ շարունակ տանն է եղել, իսկ նախկինում նրա մոտ առողջական խնդիրներ չեն եղել։

Համարվում էր, որ կորոնավիրուսը երեխաների մոտ  բարդացումներ չի առաջացնում, նրանք հիմնականում հիվանդանում և առողջանում են առանց լուրջ ախտանշանների։

Ռուսաստանում COVID-19-ի հակամարմինների զանգվածային թեստավորում կանցկացվի

ԱՄՆ-ը ինչպես վարակվածների, այնպես էր COVID-19-ի հետևանքով մահերի թվով առաջատար է աշխարհի բոլոր երկրերի շարքում։ Ջոն Հոփքինսի ինստիտուտի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում քսանչորս ժամում մահացու դեպքերի թիվը կազմել է 2751՝ մեկ օր առաջվա 1433-ի դեմ։ Ընդհանուր առմամբ մահացածների թիվը երկրում համաճարակի սկզբից մինչև հիմա հասել է 45 հազարի, վարակվել է ավելի քան 820 հազար մարդ։