«Գժվե՞լ ես, ինչ է». Բորոդինան Բուզովային խորհուրդ է տվել զգուշանալ հայ տղաներից

Հեռուստահաղորդավար Քսենյա Բորոդինան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ հանդիպող իր ընկերուհուն՝ Օլգա Բուզովային, պատմել է «հայկական արգելքների» մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայտնի երգչուհի Օլգա Բուզովան դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Բորոդինայի հետ «հայկական թեմաներ» է քննարկել Instagram-ի ուղիղ եթերում։

«Այժմ դու պարտավոր ես ամուսնանալ ինձ հետ». Օլգա Բուզովան դիմել է հայ ընկերոջը

«Ցերեկույթ Բուզովայի հետ» շոուի ժամանակ փոփ երգչուհին խոստացել է բաժանորդներին, որ եթե եթերին 100 մարդ միանա, Քսյուշան կհանի շապիկը։

Նրա ասածներին զրուցակիցը բավական բուռն է արձագանքել։

«Գժվե՞լ ես, ինչ է։ Չէ՞ որ ես ամուսնացած եմ։ Մի՞թե կարելի է ուղիղ եթերում հանել շապիկը, չէ՞ որ դու էլ ես շուտով կովկասցու կին դառնալու»,- ասել է Բուզովայի ընկերուհին։

Օլգան չի կորցրել իրեն և անմիջապես հարցրել է իր սիրեցյալին` բլոգեր Դավուին (Դավիթ Մանուկյան)՝ կարո՞ղ է հանել շապիկը։ Նա էլ միանգամից բացասական պատասխան է տվել։

Այնուհետև Քսենյան սկսել է ընկերուհու համար թվարկել «հայ կնոջ պարտականություններն ու նրա նկատմամբ կիրառվող արգելքները»։ Բանն այն է, որ Քսենյան նույնպես որոշ ժամանակ հանդիպել է հայի հետ, իսկ ամուսինը` Կուրբան Օմարովը, կովկասցի է (դաղստանցի)։

«Իսկ կարո՞ղ է արդեն ամուսնացել ենք»․ Բուզովան՝ հայ ընկերոջ հետ հարաբերությունների մասին

«Դու չես կարողանա տղա ընկերներ ունենալ, չես կարողանա շփվել տղամարդկանց հետ։ Անպայման պետք է սովորես տոլմա պատրաստել», – ասել է հեռուստահաղորդավարուհին։

Բուզովայի հարցին, թե՝ դա ի՞նչ է, կադրից դուրս գտնվող Դավիթը բղավել է՝ շուտով կիմանաս` առաջացնելով աղջիկների ծիծաղը։

«Ես քեզ սիրում եմ». Օլգա Բուզովան հայերեն խոստովանություն է արել սիրելիին

Իսկ եթերի վերջում Օլգան խնդրել է Քսյուշային հայկական ոճով հարսանեկան կենաց ասել։

«Հայերենո՞վ», – վախեցել է հեռուստահաղորդավարուհին, ինչին Բուզովան պատասխանել է՝ ինչո՞ւ ոչ։

«Ես միայն գիտեմ. «Ի՞նչ կա։ Բարև ձեզ։ Ո՞նց ես։ Հա՞յ ես»», – ասել է նա։

Հիշեցնենք, որ Բորոդինայի հայրը հայ է։

Այնուհետև նա Դավիթին նվիրված կենաց է ասել. «Կեցցես։ Քչերն էին հանդգնում անել այդ քայլը, մենք արդեն հուսալքվել էինք, որ այդպիսի կամային, համարձակ տղա կհայտնվի, որը պատրաստ կլինի ամբողջ կյանքն անցկացնել այս հրաշալի, գեղեցիկ ու խելացի «Օլգա ջանի» հետ։ Հաջողություն քեզ, սեր, իսկ կարևորը` համբերություն։ Ցավդ տանեմ»։