«Հայփոստի» կառավարումն անցել է ԲՏԱ նախարարությանը․ ո՞վ է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

Նախարարը շնորհավորել է կառույցի նոր ղեկավարի պաշտոնակատարին և նշել, որ ակնկալում են փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբունքներով
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ «Հայփոստի» կառավարման դիտորդ խորրդի որոշմամբ «Հայփոստի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Կարապետյանը։

««Հայփոստը»  նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբունքներով»,- գրել է Արշակյանը։

Ինչո՞վ է զբաղվելու «Հայփոստն» ապագայում. հարցը քննարկվել է կառավարությունում

«Հայփոստի» նոր տնօրենը Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտ է։ Մինչև 2020 թ. ապրիլն աշխատել է ռուսական Round Bank-ում՝ որպես պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ է։ 

Նշենք, որ 2020 թվականին ավարտվում էր «Հայփոստի» հավատարմագրային կառավարման ժամկետը։ 2006 թ-ից «Հայփոստի» կոնցեսիոն կառավարումն իրականացնում էր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրաստ Մենեջմենթը»։

«Հայփոստն» այլևս թոշակ չի բաժանի. կառավարությունն առաջարկում է անցնել անկանխիկ վճարման