Արագածոտնում կարկուտը մի քանի գյուղերի մեծ վնասներ է հասցրել. փոխնախարար

Արագածոտնի մարզում կարկուտ է տեղացել, որը մեծ վնասներ է պատճառել պղտաղտու այգիներին, տնամերձ տարածքներին և հացահատիկի ցանքսերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Օրերս Արագածոտնի մարզում կարկուտ է տեղացել, որը վնասներ է հասցրել մի քանի գյուղերի։ Տեղեկությունը կառավարության լրատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Կարկուտն այլևս ծեծած տեղը չի՞ ծեծի. ի՞նչ է շահելու գյուղացին գյուղապահովագրությունից

Հայտնել էինք, որ 2019 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, ըստ որի` պետությունը համաֆինանսավորում էր բերքի ապահովագրումը։

«Այս տարի էլ կարկտահարության և վաղ ցրտահարման դեպքեր են գրանցվել։ Ապրիլի 20-ին ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզում կարկուտ է տեղացել, որը մի քանի գյուղերում մեծ վնասներ է պատճառել պղտատու տարածքներին, տնամերձ տարածքներին և հացահատիկի ցանքսերին»,–ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով` 700–ից ավել շահառուներ կան, որոնք ապահովագրության ծրագրի են մասնակցել։ Գաբրիելյանը հորդորեց գյուղացիներին մասնակցել ապահովագրության գործընթացին։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի այլ խնդիրներին, մասնավորապես, սպանդանոցների կառուցմանը` փոխնախարարը հայտնեց, որ մարզերում 82 սպանդանոցներ են կառուցվում և վերակառուցվում։ Դրանցից, սակայն, 34–ն են ծառայություն մատուցելու, իսկ մնացածը սեփական կարիքների համար են կառուցվում։

«Երևանում տեղաց գարնան առաջին կարկուտը»․ տեսանյութ

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` 2019թ. հուլիսի 1-ից հանրային սննդում, իսկ այս տարվա հունվարի 15-ից` սպառման բոլոր օղակներում, թարմ միս պիտի մատակարարվի բացառապես սպանդանոցներից: