Լավրովն ասել է՝ ինչի են ուզում հասնել ՄԽ համանախագահներն Արցախի հարցում

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը գնահատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գործող ձևաչափը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի –Sputnik. Այսօր Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ կլոր սեղանի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է:

Ղարաբաղյան հարցի նոր բովանդակություն է ձևավորվում. Փաշինյանը բացատրեց՝ ինչի մասին է խոսքը

Անկախ կորոնավիրուսից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ընթանում է. Զախարովա

Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվեց Մոսկվայում։

«Այդ փաստաթղթերը կարգավորման հարցում առաջխաղացում են ենթադրում փուլային մոտեցման հիման վրա։ Կարծում եմ՝ առաջին փուլն առավել արդիական խնդիրների լուծումն է, ԼՂՀ  շուրջ մի շարք շրջանների ազատումը և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաարգելափակումը», – ասել է Լավրովը։

Նա համոզված է, որ այս փաստաթղթերը ստորագրելը կդառնա կողմերի ամենակարևոր քայլը ՄԱԿ–ի ԱԽ բանաձևի կատարման հարցում։ Այդ փաստաթղթերում նշված է պատերազմը դադարեցնելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու պահանջը։

«Սկսել են պայմանավորվել, պետք է պայմանավորվել։ Հենց դրան ենք մենք փորձում հասնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ», – ասել է Լավրովը։

Նա թվարկել է նաև ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված այլ ձևաչափեր։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե ԼՂՀ հակամարտության հայ–ադրբեջանական  կարգավորման վերաբերյալ ՄԱԿ–ի ԱԽ բանաձևերի կատարման հարցում Բաքուն միջազգային հանրությունից գործուն քայլեր է սպասում, Լավրովը նշել է, որ բանաձևերը, որոնց մասին խոսվում է, հայտնի փաստաթղթեր են, որոնք ընդունվել են մարտական գործողությունների թեժ պահին։

Նա նշել է, որ դրանք նախևառաջ ենթադրում էին մարտական գործողությունների լիարժեք դադարեցում և անցում հակամարտության կարգավորմանը։

Ռուսաստանի դեսպանը նշել է ղարաբաղյան հարցում Մոսկվայի առաջնահերթությունները

«Այո, դրանցում հաստատվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն դրանցում կար նաև պատերազմը դադարեցնելու և բանակցություններին անցնելու պահանջը։ Այդ ժամանակվանից բանակցություններ մեկ անգամ չէ, որ անցկացվել են», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 21-ին, կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առցանց բանակցությունները։

Կարանտինն ու քաղաքականությունը. ինչո՞ւ Երևանն իրեն հեռու պահեց ղարաբաղյան ընտրություններից