Դաժան սպանություն Գեղարքունիքում. զինված տղամարդը տանտիրոջը կացնահարել է իր իսկ տան մեջ

Կասկածյալի մոտ եղել է նաև 2 մարտական նռնակ՝ իր պայթուցիչներով, ու եթե նա գործի դներ ռազմամթերքը, կլինեին այլ զոհեր նույնպես:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Այսօր՝ ապրիլի 21-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Սպանություն Գեղարքունիքում. 36-ամյա տղամարդու դին հայտնաբերել են մեքենայում

Ոստիկաններն ու քննիչները Վահան գյուղի սեփական տան մեջ հայտնաբերել են տանտիրոջ՝ 66-ամյա Լյովիկ Բարսեղյանի դին:

Կայքի տեղեկություններով՝ ժամանած դատաբժիշկը հայտնել է, որ մահացածի գլխին կան կացնի մի քանի հարվածի հետքեր:

Սպանություն ավտոմեքենայով. Գավառի դեպքն ուղղակի ավտովթար չէր. տեսանյութ

Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում պարզել են կասկածյալի ինքնությունը և օպերատիվ տեղեկություններ ստացել, որ նա ուղևորվում է դեպի Սևան: Լճաշեն գյուղի վարչական տարածքում դարանակալելով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները վնասազերծել են Վահան գյուղի բնակիչ, 62-ամյա Պետիկ Դեմիրճյանին: Նրա մոտ եղել է 2 մարտական նռնակ՝ իր պայթուցիչներով: Ու եթե նա գործի դներ ռազմամթերքը, կունենայինք զոհեր:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կասկածյալ Պ. Դեմիրճյանը ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք կացինը:

Սպանություն Էջմիածնում. 53-ամյա տղամարդուն մահացած են գտել իր բնակարանում