Անձրև, կարկուտ ու քամի․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 21-25-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է  անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Անձրև, կարկուտ ու քամի․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Կառավարությունում ուզում են աջակցել նաև անչափահաս երեխա չունեցող օրավարձով աշխատողներին

Երևանում ապրիլի 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-17 մ/վ։ Մայրաքաղաքում այսօր կգրանցվի +19-ից +21, երեկոյան՝ +14-ից +16 աստիճան։