Հայաստանում շարունակում է գործել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տրամադրած ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի համահավաք լաբորատորիան: Դրա աշխատակիցները համագործակցում են ՀՀ ՊՆ հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասնագետների հետ։
Վարակի տարածումից խուսափելու համար բոլոր նմուշները տեղադրվում են հերմետիկ կոնտեյներներում։
Օպերատորը գրանցում է նմուշը, այն դնում է թերմոկոնտեյների մեջ: Այնտեղից այն հանվում է և փոխանցվում է վերլուծության բաժնին:
Լաբորատորիայում հետազոտվել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի մոտ 800 զինծառայողներից վերցված նմուշները։ Բայց թեստավոևվում են ոչ միայն ռուսական, այլև ՀՀ ԶՈւ զինծառայողները։
Ռուսական լաբորատորիան ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր է հայտնաբերել
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի համահավաք ջոկատը ապրիլի 7-ի երեկոյան ժամանել էր Երևան։ Շարժական համալիրում աշխատող մասնագետները հավաքագրվել են երկու օրվա ընթացքում, նրանք կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակների լիկվիդացման մեծ փորձ ունեն և պատրաստ են օգնել հայկական կողմին կորոնավիրուսի ախտորոշման և հաղթահարման գործում։