Մահացել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը

Շախմատիստը կյանքից հեռացել է 49 տարեկանում։ Նա Հայաստանի պատանեկան և կանանց հավաքականների նախկին մարզիչն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Շախմատի ֆեդերացիան։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` 49-ամյա շախմատիստը մահացել է սրտի կաթվածից։

Հայաստանի հավաքականի կազմում Արսեն Եղիազարյանը մասնակցել է 1994 և 1996 թվականների Համաշխարհային օլիմպիադաներին, Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շրջանավարտ էր։ Հայաստանի պատանեկան և կանանց հավաքականների նախկին մարզիչն էր։