Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

Sputnik Արմենիայի «Զարթիր, լաո» հատուկ նախագիծն այս անգամ բացահայտում է Դիարբեքիրի ծպտյալ հայերին։ Երբեմնի ամենահայաշատ քաղաքում այսօրվա բնակչության միայն 2 տոկոսն են կազմում մեր հայրենակիցները։
Sputnik
Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

Արևմտյան Հայաստանի ամենահայաշատ վայրերից մեկը Դիարբեքիր քաղաքն է։ Սա ավելի քան 920 000 բնակիչ ունեցող, հիմնականում քրդաբնակ այն քաղաքն է, որն ընդունված է անվանել թուրքական Քրդստանի մայրաքաղաք։ Քրդերը Դիարբեքիրում բացարձակ մեծամասնություն են կազմում, նրանց են պատկանում հսկա քաղաքի վարչական ու գործարար լծակները, սակայն դրան զուգահեռ, քրդերը հատուկ ուշադրություն են դարձնում իրենց կողքին ապրող հայկական համայնքին։

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

Մինչև ցեղասպանությունը Դիարբեքիրում հայերը մեծամասնություն էին կազմում՝ ընդհանուր բնակչության ավելի քան 50 տոկոսը։ Մյուս կեսը կազմում էին այլ ազգերը միասին վերցված՝ քրդերը, թուրքերը, զազաները և եզդիները։  Այսօր Դիարբեքրիր բնակչության ավելի քան 90 տոկոսն են քրդերը, գրեթե 5 տոկոսը թուրքեր են, իսկ հայերը կազմում են մոտ 2 տոկոսը՝ գրեթե 20 000 մարդ։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Դիարբեքիրցի հայերը հիմնականում զբաղված են առևտրով և թեթև արդյունաբերությամբ, նրանց են պատկանում քաղաքի մեծ տպագրատները, լավագույն հյուրանոցները։ Դիարբեքիրը, որը նախկինում կոչվել է Ամիդ, հիմնվել է Տիգրան Մեծ Արքայից արքայի կառուցած Տիգրանակերտ քաղաքի հարևանությամբ։ Հաճախ դիարբեքիրցի հայերն իրենց անվանում են տիգրանակերտցի՝ շեշտելով, որ Դիարբեքիրը նույն Տիգրանակերտն է։ Այդկերպ նրանք ավելի ամուր են կառչում ազգային արմատներին՝ երբեմն նաև քրդերին էլ ապացուցելով, որ իրենց քաղաքը չի կարող լինել քրդական։

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

Հադի Գյումուշը Դիարբեքիրի ամենատարեց ու միաժամանակ ամենափորձառու հայերից մեկն է։ Որպես ավագ՝ հենց նա է պատմում տեղի հայկական համայնքի և ապագայի իրենց տեսլականի մասին․ «Մեր ապագան ես տեսնում եմ միայն դեմոկրատական Թուրքիայի պարագայում: Այլ իրականություն լինել չի կարող: Թուրքերն ու հայերը պետք է սովորեն լսել միմյանց. չէ՞ որ թուրքերն էլ ողբերգություն ապրեցին, երբ մնացին առանց հայերի: Թուրքերն ու քրդերն ասում են՝ հայերի գնալուց հետո վերացան այս տարածքի գույնն ու հոտը: Բայց միաժամանակ պետք է ասեմ, որ ապագան հայերի և հայկական պետականության համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում։ Մենք տեսնելու ենք այնպիսի իրողություններ, որոնց մասին երբևէ չէինք կարող պատկերացնել։ Հաշվի առեք, որ աշխարհում հավերժ ոչինչ լինել չի կարող»։

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

Հայկական ինքնության մասին է պատմում Մահմուդ Կարագաշլըն։ Նա ակտիվորեն շփվում է նաև Արևելյան Հայաստանի հայերի հետ, պարբերաբար այցելում Երևան։ 2018-ին, երբ հանդիպեցի այս ընտանիքի հետ, ոգևորությամբ ցույց տվեց իր հայուհի կնոջը՝ նշելով, թե շատ է նմանեցնում Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին։

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

«Մանկության տարիներին հարևան քրդերի ու թուրքերի երեխաներն ինձ «բաֆըլե» էին ասում: Երբ ավագ քրոջս հարցրի, թե դա ինչ է, նա պատասխանեց, որ պետք չի ոչ ոքի ասել այդ մասին, քանի որ «բաֆըլե» թուրքերն ու քրդերն անվանում են ծպտյալ հայերին: Ես երկար տարիներ լռեցի այդ մասին՝ չհասկանալով, թե ինչ է ծպտյալ հայ լինելը: 24 տարեկանում համարձակություն ունեցա հորս հետ խոսելու: Նա խոստովանեց, որ մենք հայ ենք: Հայրս երկար տարիներ թաքուն էր պահել մեր ազգականների հետ իր կապը, բայց երբ ես իմացա մեր հայ լինելու մասին, նա տվեց ինձ այդ հասցեները՝ ասելով, որ գնամ, ծանոթանամ մեր հայ արյունակիցների հետ»,–պատմում է նա:

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

Կարագաշլըն ասում է, որ թեև վաղուց արդեն գիտի, որ հայ է, սակայն լինում են պահեր, երբ ինքն իրեն շարունակում եմ մահմեդական քուրդ զգալ: Խնդիրը նրանում է, որ իրենք տասնամյակներ շարունակ ապրել և մեծացել են քրդերի ու թուրքերի անվան տակ, իսկ մարդու համար դժվար է փոխել ինքնությունը, դա իսկական տառապանք է, անձի ճգնաժամ: «Չնայած այդ ամենին, ես և իմ ընտանիքը շատ կապված ենք հայերի և Հայաստանի պետության հետ: Նույնիսկ հասցրել ենք ծանոթանալ մեր հայրենիքի իրականությանը, ավանդույթներին ու իշխանություններին: Մենք ուրախ ենք, որ մեր երակներում կրում ենք հայկական արյուն, թեկուզ ոչ զտարյուն և ոչ քրիստոնիա, բայց մենք հայ ենք, և դա պատիվ է մեզ համար»,–ասում է նա:

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

2009-ին, երբ նոր-նոր էի Արևմտյան Հայաստանում որոնում ազգային ինքնությունը պահպանող հայերի գույնն ու հոտը, հատուկենտ մարդիկ էին համարձակություն ունենում խոսել այդ մասին: Տարիների չդադարող շփումները, հայրենակիցների համար լույսի թեկուզ մեկ նշույլ դառնալն այն առաքելությունն է, որն այսօր ցույց է տալիս, թե ինչպես են կորուսյալ հանրությունները վերագտնում իրենց:

Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում

Թուրքիայի արևելյան շրջաններում, որ նույնն է` Արևմտյան Հայաստանում, նույնիսկ տեղական թուրք կամ քուրդ իշխանություններն են համամիտ՝ անդառնալի գործընթաց է սկսվել, առանց որի տևական խաղաղություն ու հաշտություն լինել չի կարող:

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը