20 ապրիլի, Հայաստան. կորոնավիրուսն արդեն 1339 մարդու «դուռ է թակել»

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը թարմացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության զարգացման տվյալները: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 48-ով, մահվան դեպքերը՝ 2-ով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 48-ով և դարձել 1339։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Ինչպես պետք է հղիները պաշտպանվեն կորոնավիրուսից

Առողջացածները 580-ն են, փաստացի բուժվողները՝ 737-ը, ընդհանուր առմամբ, թեստավորվել է 13373 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մահվան դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 22:

Երեկ՝ ապրիլի 19-ին, կորոնավիրուսով վարակվածները ավելացել էին 43-ով և դարձել 1291։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։

Պարետը Երևանում և մարզերում արգելել է մի շարք առևտրային կենտրոնների գործունեությունը