Նոր նմուշառումներ և 90-ամյա պապիկի մահ. ինչ իրավիճակ է Մարալիկում

Ապրիլի 19-ի առավոտյան 6:00–ից Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ուժի մեջ են մտել պարետի ընդունած տեղաշարժի սահմանափակումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի Մարալիկ համայնքում այսօր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է երկուսով։ Ցավոք, գրանցվել է  նաև 1 մահվան դեպք. 90-ամյա պապիկը, ում մոտ գիշերը նմուշառումը դրական արդյունք էր տվել, հաստատումից 1 ժամ անց մահացել է:

Գյումրու ԲԿ-ի աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նա նաև ասաց, որ այսօր թեստի դրական պատասխան ունեցած մյուս պացիենտը հիվանդանոցի աշխատակիցներից է: Վերջինս արդեն տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Այսպիսով` Մարալիկի հիվանդանոցի 19 աշխատակցի մոտ հաստատվել է վարակը:

 «90 -ամյա տարեց մարդն ուներ նաև ծերունական խնդիրներ: Երեկ արագ նմուշառում իրականացվեց նրանից, որպեսզի հաստատման դեպքում նրան հիվանդանոց տեղափոխեին՝ իր ընտանքի անդամի հիվանդասենյակ, սակայն թեստավորման դրական արդյունքներից մեկ ժամ անց, ցավոք, 90- ամյա քաղաքացու մոտ մահ գրանցվեց»,-նշեց Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով որ մինչ նմուշառումը, հաշվի առնելով տարեց մարդու ունեցած առողջական խնդիրները, ընտանիք անդամները նախընտրել են բուժումն իրակացնել տանը:

Մահացած  քաղաքացու ընտանիքի անդամների հետ քննարկման արդյունքում նրա հուղարկավորություն իրականացվել է անհապաղ:

Լավ լուր. Շիրակի մարզի 5 բնակիչ ապաքինվել է կորոնավիրուսից

Մարալիկում ու Ձորակապում այս ընթացքում կատարվում են ախտահանման ու կանխարգելիչ  մի շարք միջոցառումներ: «Ոստականությունը, ԱԱԾ-ն և Շիրակի մարզպետարանի աշխատակազմը  նախատեսվող մի շարք գործողություններ են արդեն իրականացրել: Տեղաշարժն ամբողջությամբ՝  ինչպես տրանզիտ երթևեկության, այնպես էլ Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերի քաղաքացիների, վերահսկվում է»,- նշեց Շիրակի մարզպետը` հույս հայտնելով, որ ստեղծված հսկողությունն իր արդյունքը կտա և հնարավոր կլինի նոր դեպքերից զերծ մնալ:

Ի դեպ, Մ1 միջպետական ճանապարհով տրանզիտ տեղափոխվող բեռնատարների տեղաշարժի սահմանափակում չկա, իսկ մարդատաների պարագայում, եթե նպատակը Մարալիկ ու Ձորակապ գնալը չէ, ոստիկանները թույլ են տալիս շատ արագ անցնել այդ ճանապարհով:

Մարալիկի հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Նշենք, որ պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիրգան Ավինյանի նոր որոշմամբ` Շիրակի մարզի երկու բնակավայրերում ապրիլի 19–ից 7 օր շարունակ խիստ սահմանափակումներ կգործեն։

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված 38 մարդ կա այս պահին։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, Շիրակի մարզպետի հավաստմամբ, ունի մինչև 100 հիվանդի սպասարկման հնարավորություն: