Կրկին ցրտելու է. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի որոշ հատվածներում կարկուտ կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik.Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 19-23–ն անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով, առանձին վայրերում մեծ է կարկուտի հավանականությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի։

«Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կրկին ցրտելու է. եղանակի տեսություն

Ավինյանի նոր որոշումը. կորոնավիրուսի պատճառով Մարալիկում ու Ձորակապում հատուկ ռեժիմ կգործի

Առաջիկա օրերին տեղումներ կգրանցվեն նաև Երևանում։ Այսօր` ապրիլի 19-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +20-ից +22–ի, իսկ գիշերային ժամերին` +8-ից +10–ի սահմանում։

Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կարմիր գծեր չեն լինի. Սիսակ Գաբրիելյան