ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ի Ցինցինատի համալսարանի մասնագետներն ասել են, թե ինչպես կարելի է COVID-19–ը տարբերել սովորական գրիպից։
eurekalert.org–ը գրում է, որ ըստ օտորինոլարինգոլոգների (ԼՕՌ)` հիմնական ախտանշանները, որով կորոնավիրուսը տարբերվում է մրսածությունից, հարբուխի բացակայությունն է ու հոտառության կորուստը։ Այդ հատկանիշներով կարելի է COVID-19–ը հեշտությամբ տարբերել նաև սեզոնային ալերգիայից։
«Կորոնավիրուսն ասոցացվում է ռնգային ախտանշանների մի շարք բացառիկ կոմբինացիաների հետ` քիթը փակ չէ, բայց կա հոտառության կորուստ», – նշել է համալսարանին կից բժշկական քոլեջի օտորինոլարինգոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Ահմադ Սեդագաթը։
Բժիշկի խոսքով` այդպիսի ախտանշանների դեպքում մարդը պետք է ավելի զգոն դառնա և մեկուսացվի, քանի դեռ մասնագետները հստակ ախտորոշում չեն տվել։
«Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք կորոնավիրուսի 2500 դեպք». Արսեն Թորոսյան
COVID-19 կորոնավիրուսային վարակի ախտանշանները` հազ, ջերմություն, հևոցներ, հիմնականում ի հայտ են գալիս վարակվելուց 2-14 օր անց։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Կորոնավիրուսով վարակված քանի՞ մարդ կա աշխարհում. նոր տվյալներ