Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածը կին է

Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ապրիլի 17-ին կորոնավիրուսից մահացած պացիենտը 75-ամյա կին էր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով»,– Facebook-իր էջում գրել է նա:

Հիշեցնենք՝ անցնող մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք: Առողջացումով դուրս են գրվել 121 քաղաքացի։

Վարակվածների թիվը հասել է 1248–ի, մահացածներինը` 20-ի։

«Ուզու՞մ եք դագաղում զբոսնել՝ խնդրեմ»․ Միշիկ Ղազարյանի դուստրը խոսել է Covid-19-ի մասին