Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ևս մեկ մարդ է մահացել. Փաշինյան

ՀՀ վարչապետը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքերը մեկ օրում ավելացել են 47-ով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1248–ի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ երեկ արվել է 1003 հետազոտություն, հաստատվել է ևս 47 նոր դեպք։

«Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121»,– Facebook–ի իր էջում գրել է նա` նշելով, որ ըստ այդմ` ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է:

Հիշեցնենք` երեկվա տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1201 էր։

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են