Աշխատանքային շաբաթվա ավարտին ԱԺ-ի տարածքն ախտահանվել է. լուսանկարներ

Խորհրդարանի տարածքում կատարված ախտահանման աշխատանքների լուսանկարները հրապարակել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հերթական աշխատանքային շաբաթվա և հերթական քառօրյա նիստի ավարտից հետո ԱԺ-ի տարածքն ախտահանվել է: Տեղեկությունը հայտնում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

«Գործադրելու ենք հնարավոր լավագույն ջանքերը՝ արտակարգ իրավիճակի պայմաններում ՀՀ Ազգային ժողովի անխափան աշխատանքն ապահովելու համար»,- Facebook–ի իր էջում գրել է նա:

«Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք կորոնավիրուսի 2500 դեպք». Արսեն Թորոսյան

Գալստյանի հրապարակած լուսանկարներում երևում է, որ ախտահանվել է ոչ միայն նիստերի դահլիճը, այլև ԱԺ միջանցքներն ու ընդհանուր տարածքները:

Մարալիկում վարակակիրների թիվն ավելացել է. քննարկվում է համայնքը «փակելու» հարցը