Արցախի գրեթե բոլոր բուժհաստատություններին պաշտպանիչ միջոցներ են տվել

Բժշկական հաստատություններն արդեն ապահովված են շնչադիմակներով, ձեռնոցներով, պաշտպանիչ արտահագուստով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik.Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՆ համակարգի գրեթե բոլոր բժշկական հաստատություններին տրամադրվել են բժշկական նշանակության հետևյալ ապրանքներն ու դեղամիջոցները.

  • ձեռքի հակամանրէային ախտահանիչ ցողաշիթ (սփրեյ),
  • շնչադիմակ,
  • ձեռնոց,
  • պաշտպանիչ արտահագուստ,
  • եռաշերտ դիմակ:

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ևս մեկ մարդ է մահացել. Փաշինյան

Իսկ շրջանային բուժմիավորումները, վերոնշյալ ապրանքատեսակներից բացի, ստացել են նաև՝ պաշտպանիչ արտահագուստ, դիմակ, ակնոց և ալկոգել (միայն ՝ «Ասկերանի ՇԲՄ» ՓԲԸ-ն):

ԱՀ առողջապահության նախարարության բժշկական պահեստից ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջվարչակազմերը ստացել են.

  • ձեռքի հակամանրէային ախտահանիչ ցողաշիթ (սփրեյ),
  • ձեռնոց,
  • շնչադիմակ և ալկոգել:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով` Արցախում կորոնավիրուսով վարակվելու յոթ դեպք է գրանցվել։

Արցախում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել. վարակվածը հիվանդանոցի աշխատակից է