Կորոնավիրուսը չի նահանջում. վարակվածների թիվը դարձավ 1201. ևս մեկ մարդ մահացել է

Վերջին տվյալներով՝ արդեն առողջացել է 402 մարդ, փաստացի բուժվողների թիվը 780 է, իսկ մահվան դեպքերն ավելացել են ևս մեկով` հասնելով 19-ի։ Հայաստանում ընդհանուր առմամբ արդեն կորոնավիրուսի թեստ է հանձնել 10793 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1201։ Մեկ օրվա ընթացքում թեստի դրական պատասխան է ունեցել 42 մարդ։ Տեղեկությունը հաղորդում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված կինը երեխա է ունեցել. լուսանկար

Հիշեցնենք` երեկվա դրությամբ վարակվածների թիվը 1159 էր։ Վերջին տվյալներով՝ արդեն առողջացել է 402 մարդ, փաստացի բուժվողների թիվը 780 է, իսկ մահվան դեպքերն ավելացել են ևս մեկով` հասնելով 19-ի։ Հայաստանում ընդհանուր առմամբ արդեն կորոնավիրուսի թեստ է հանձնել 10793 մարդ։

Նշենք, որ երեկ 1077 թեստավորում է կատարվել, որից էլ 42–ի դեպքում է դրական պատասխան արձանագրվել։

Կորոնովիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Կորոնավիրուսը կարագացնի Մոսկվա-Վաշինգտոն-Պեկին «Մեծ եռյակի» ստեղծումը

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։