Կորոնավիրուսից մահացած տղամարդը հեղինակային կատարող Սարգիս Շիբոյանն է

Կորոնավիրուսից մահացած 58–ամյա տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, ճարպակալում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված կինը երեխա է ունեցել. լուսանկար

«58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում 3-րդ աստիճանի, ճարպակալում 2-3–րդ աստիճանի:

Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր կաթված` ST էլևացիայով»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Նիկողոսյանը։ Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կորոնավիրուսից մահացածը հեղինակային կատարող Սարգիս Շիբոյանն է։ Նրա մահվան մասին հայտնի դարձավ երեկ։ Նրա ընտանիքի անդամներն այս պահին մեկուսացված են Ծաղկաձորում։

Աշխարհում քանի մարդ է վարակվել COVID-19-ով. ԱՀԿ-ն նոր տվյալներ է հրապարակել

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք և 44 առողջացածներ։