Կենտրոնական բանկը նոր նախագահ ունի

Ազգային ժողովի պատգամավորները կողմ քվեարկեցին Կենտրոնական բանկի նոր նախագահի թեկնածությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի– Sputnik.Հայաստանի Կենտրոնական բանկը նոր նախագահ ունի։ Ազգային ժողովը կողմ քվեարկեց «Իմ քայլը» խմբակցության առաջադրած Մարտին Գալստյանի թեկնածությանը։  Գալստյանը, ի դեպ, ԿԲ նախագահի միակ թեկնածուն էր։

Ազգային ժողովում քննարկվում է ԿԲ նոր նախագահի թեկնածության հարցը

ԱԺ պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 119-ը: Գալստյանի թեկնածությանը կողմ է արտահայտվել 104 պատգամավոր, դեմ՝ 15-ը:

Նշենք, որ նա 2018–ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։

Մարտին Գալստյանը 1994-1999թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ 2002թ. Երևանի պետական համալսարանում ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան։

Արդեն 800 ընկերություն դիմել է կառավարության ծրագրերում ընդգրկվելու համար. ԿԲ

2009-2010թթ. որպես մագիստրոս սովորել է Հարվարդի Համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման դպրոցում` Հանրային կառավարման ֆակուլտետում։ Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

1998-2015թթ աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների վարչությունում. եղել է դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ։ 2015–18թթ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարն է եղել։ Մարտին Գալստյանը 2018–ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։