ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Արամ Ա կաթողիկոսը Facebook-ի իր էջում դիմել է հոգևորականներին՝ հորդորելով հավատարիմ մնալ իրենց կոչմանը:
«Այսօր որևէ ժամանակից ավելի՝ Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի՝ հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով և ժողովրդին ծառայելով։ Սա է հայ հոգևորականի կոչումը։ Դուք, սիրելի հոգևոր հայրեր, այս ոգով թրծվեցիք Անթիլիասի մեջ և այդ կոչումի խոր գիտակցությամբ էլ ծառայում եք»,–իր խոսքում ասել է Արամ Ա-ն։
Արամ Ա–ն ասել է, որ մոտիկից հետևում է հոգևորականների հովվական աշխատանքներին և բարձր է գնահատում նրանց ծառայական նվիրումը։
Նա հորդորել է աղոթել մեր ժողովրդի զավակների համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 15–ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է։ Կճոյանը հարցաքննվել էր և ասել, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Մայր աթոռն արձագանքել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ հարուցված քրեական գործին